«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է. գերիշխող բարձունք է»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝ եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը: Հայկական կողմից զոհվել է երկու պայմանագրային զինծառայող
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը