ԱԺ ճեպազրույցի ժամանակ Yerevan.Today-ի լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավորներ Արման Եղոյանին և Վլադիմիր Վարդանյանին, թե ի՞նչ իրավունքով է ուժայինի ղեկավարը ներգրավում քարոզարշավի, քաղաքական գործընթացների մեջ, առավել ևս երբ Զինված ուժերում ամեն շաբաթ զոհեր են լինում։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ տեղեկություններ չունի, ինչից հետո լրագրողը լուսանկարը ցույց տվեց քարոզարշավի։
ՔՊ-ական Արման Եղոյան ի պաշտպանություն նախարարի նշեց, թե Հայաստանում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է․
«Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, զբաղում է քաղաքականությամբ, հետևաբար մասնակցում է քաղաքական ընտրությունների քարոզարշավներին՝ ներկայացնելով, պաշտպանելով իր կուսակցությունը»։
Անդրադռանալով հարցին, որ եթե ԳՇ-ն չունի հետախուզության վարչության պետ, եթե չունենք ԳՇ պետ, և սկսվող պատերազմի մասի են գուժում, ինչպես են տեղեկատվություն ստանալու պատերազմի սկսել- չսկսկելու մասին, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը նշեց․
«ԳՇ պետ եթե չունենք դա չի նշանակում, որ իր պարտականությունները կատարող չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը