Մենք գիտենք, որ ՀՀ-ում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում և աշխարհը գնաճի աննախադեպ փուլում է: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է շատ ու շատ երկրների համեմատ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2019 թվականին, երբ աշխարհում սննդամթերքի գները աճում էին, ՀՀ-ն աշխարհի եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում։
ՓԱշինյանի խոսքով, ՀՀ-ն ներմուծումների և արտահանումների մասով ազատ երկիր է և ՀՀ-ում անգամ մի շարք ապրանքների էժանացում է տեղի ունենում։
«Հույս ունեմ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,- նշեց վարչապետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը