24 03 2022

Ադրբեջանին առաջարկել ենք Երասխից հետ քաշել մի քանի դիրքերը, մենք էլ իրենց տարածքից մեր դիրքերը հետ կքաշենք․ Փաշինյան



Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է և մենք մեզ  պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Այս առումով մենք կարծում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ։ Մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետաքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմոնրոշիչ՝ նկատի ունենալով խորհրդային ժամանակների ՀՀ-ի և Ադրբեջանի դե յուրե հստատված սահմանագիծը։ Ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին 1․5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,-ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ