Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Էկոնոմիկայի նախարարին, մինչ հարցերն ուղղելը հայտարարեց․ «Նախականխելով Էժանագին շոուների բեմադրումը, նշեմ, որ հարցս ուղղված է էկոնոմիկայի նախարարին»։
Շարունակելով հարցադրումները պատգամավորն ընդգծեց․
« ԿԲ-ն վերանայեց տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը և 5․3 տոկոսից նվազեցրել է 1․6 տոկոսի և գնաճային նոր սպասումների ֆոնին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինագամից 1,25 տոկոսային կետով ։ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ակնկալելի էր և օրինաչափ է , բայց սա կարող է տնտեսության աճի վրա բացասաբար ազդել։ Նախ ասեք՝ նախրարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներն ունի , տարբերվու՞մ են նախորդ տարվանից, թե՞ այս տարի ևս թռիչքաձև աճ եք սպասում , ինչպե՞ս եք լուծելու տնտեսական աճի վրա ազդեցությունները։ Ունե՞ք հաշվարկ, թե ի՞նչ ազդեցություն կունենա լույսի, գազի, ջրի թանկացումը տնտեսական շարժի վրա ։ Ո՞ր երկրներից եք սպասում ներդրումներ»,-հարցադրեց պատգամավորը։
Նախարարը ներդրումների մասով նշեց, որ մյուս շաբաթվա մեջ կառավարությանը կներկայացնեն միջոցառումների ծրագրով հաստատված ծրագիր և այլն։ Ըստ էության հարցերին նտրված պատասխանները չգոհացրեց պատգամավորին, որըը փորձեց հստակեցնել ասելիքն ու լսել հստակ պատասխան․ «Օր-օրի գնաճը շարունակվում է․ պետական պարտքը բարձրանում է, ի՞նչ սուբսիդավորում եք նախատեսում քաղաքացիների համար»։
Նախարարն ամեն դեպքում ասաց, որ հոսանքի, ջրի, գազի թանկացումները կհանգեցնեն 1 տոկոս գնաճի, բայց՝ տնտեսական աճի վրա կունենան չնչին ազդեցություն։
«Համաձայն եմ Ձեր հետ, գնաճային ճնշումները մեծացել են»,-արձագանքեց նախարարը՝ Ստամբուլյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը