23 03 2022

Ըստ Արարատ Միրզոյանի՝ ինքը Թուրքիայում ժպտացել է, որ զինվորների կյանքեր փրկի



Հետահայաց նայելով, ես կարծում եմ, որ մեր որոշումը՝ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ էր: Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը:

«Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ուզում եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են և պետք է, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն ըհարաբերություններ հաստատեն, բացեն սահմանները: Կարծում եմ, որ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Անշուշտ շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ շարունակում ենք երկխոսությունը, գործընթացը՝ առանց նախապայմանների»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ