Այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգային առաջին թեման հայ-թուրքական հարաբերություններն են, նրանք մեր հասարակությանը վստահեցնում են, որ այդ հարաբերությունների կարգավորումը մեծ հնարավորություն է: Նաև Արարատ Միրզոյանն էր ասում, որ ժողովուրդն էլ է ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում: Այսօր հայ հասարակությունը պատրա՞ստ է թշնամու հետ համակեցության պայմաններում ապրել:
Կարծիքներ կան, որ չնայած պատմաբան լինելուն, Արարատ Միրզոյանը շատ հաճախ խեղաթյուրում է պատմական փաստերը: Դուք տեսել եք նրա հայտարարությունները, իսկապես նա կեղծո՞ւմ է պատմական իրադարձությունների մասին տեղեկությունները:
Տեսնելով, թե հունվարի 28-ին իշխանություններն ինչպես նշեցին Հայոց բանակի օրը, մտավախություն կա, որ ապրիլի 24-ին էլ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավուր պատշաճի չի հիշվի: Արդարացված են այս մտավախությունները: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը