23 03 2022

Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը կհանգեցնի դաշինքի և ՌԴ-ի միջև անմիջական բախման. Լավրով

Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը կհանգեցնի դաշինքի և ՌԴ-ի միջև անմիջական բախման. Լավրով

Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Հյուսիսատլանտյան դաշինքի և ՌԴ զինված ուժերի միջև ուղիղ բախման կհանգեցներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում, հայտնում է ТАСС-ը:

«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու, պետք է խաղաղապահներ ուղարկել: Հուսով եմ, որ նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Դա կլինի անմիջական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև, ինչից բոլորը ոչ միայն կցանկանային խուսափել, այլ ասում էին, որը նման բան երբեք սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է նա։

Միաժամանակ Լավրովը չի բացառել, որ Լեհաստանը, առաջարկելով խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, կցանկանար «գրասենյակ ունենալ Լվովում, իսկ հետո մնալ այնտեղ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ