2013-2014 թվականներին, երբ անցում կատարվեց կրկին տարիքային հանգամանքով պայմանավորված կենսաթոշակային իրավունքի ձևավորմանը, այն որոշակի դժգոհություն առաջացրել էր քննիչների, դատախազների մոտ, որոշակիորեն նաև օբյեկտիվ էր նշված, որովհետև կարծում եմ կան քննիչներ, կան դատախազներ և նաև մենք առաջարկել էինք այս ռեֆորմը տարածենք նաև դատավորների վրա, բայց այս փուլում նշված հարցը հետաձգվել է, բայց հետևողական ենք լինելու, որ անկախ տարիքից որոշակի պաշտոնավարման ժամանակ անցնելու դեպքում մարդը կարողանա անցնել կենսաթոշակի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հուսով եմ որ քննիչները, դատախազները այդ նույն հանգամանքը, երբ ասում ենք ծանր կամ առանձնապես ծանր հանցանք գործելը առաջացնելու է հիմք, որ այդ ողջ 20 տարվա կենսաթոշակից զրկվեն կգիտակցեն նշվածը և որևէ նման արարքներ կատարելուց զերծ կմնան, նույնիսկ այն պայմաններում, որ վերջին չորս տարիների ընթացքում այդ գայթակղությանը չէին դիմացել»,- ասաց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը