22 03 2022

Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև․ Հռիփսիմե Ստամբուլյան

Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Ինչպես և ակնկալվում էր, գործող իշխանությունը չշեղվեց իր ադրբեջանահպատակ քաղաքականությունից և չմասնակցեց «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության քվեարկությանը:

Սիրելի հայրենակիցներ, ամեն օրվա հետ մոտենում է մեր երկրին միացված արհեստական շնչառության սարքն անջատելու պահը։

Ցավոք, այս իրավիճակը արձանագրվում է մի խմբակի կողմից, որի հիմնական հետաքրքրությունը ոչ թե մեր երկրի առողջացումն է, այլ թշնամական պետության առողջացումը՝ ի հաշիվ մեր պետության:
Մենք այսօր կանգնած ենք պետականության պահպանման վերջին հույսը կորցնելու վտանգի առջև։ Բայց դա չի հետաքրքրում Հայաստանը տարածքի վերածվող թշնամական երկրների ներպետական դեսպաններին, ուստի ժամանակն է համախմբման ու պայքարի, ոչ թե ընդդեմ, այլ` հանունի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ