Խորհրդարանում կայացած հրատապ քննարկումը, որի թեման Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրան ուղղված լուծումներն էին, ըստ էության, իր նպատակին չծառայեց: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ամենամեծ խնդիրը ոչ թե դրան հետևած հայտարարության իշխանության կողմից տապալումն էր, այլ այն, որ չնայած ճգնաժամի հաստատմանը, կառավարությունը չներկայացրեց գործողությունների և միջոցառումների իր ծրագիրը, որը պետք է ուղղված լիներ Արցախում ապրող մեր հայրենակիցների խնդիրների թեթևացմանը, կամ չեզոքացմանը»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը