22 03 2022

Ալիև-Փաշինյան բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում․ Գրիգորյան



Ամենաբարձ մակարդկաով ստորագրված փաստաթուղթ ունենք՝ ի դեմս Շուշիի հռչակագրի, որտեղ ամրագրված է, որ ադրբեջանական կողմը ցանկությունը ունի ՀՀ սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Արդբեջանին։ Այստեղ զարմանալու որևէ բան չեմ տեսնում, բայց ես ավելի խնդրահարույց եմ համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ ճանաչել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա առաջին կետով և բոլոր իր հնչեցրած հայտարարություններով պնդում, որ մենք պետք է նորից ճանաչենք Արդբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ակնհայտ է, երբ դուք զուգահեռ որևէ պրոցես չունես ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի ճանաչման հարցով, ապա այո, տարածքային ամբողջականության ճանաչումը ուղիղ ստացվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Սա ամենախնդրահարույց կետն է այդ հինգ կետերից»,-ասաց Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով, առաջիկայում սպասվող Ալիև-Փաշինյան բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում, որից ենթադրվում է, որ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին, որը ստիպում են հայկական կողմին ստորագրելու։

Մանրամաս՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ