Իսկապես շատ կարևորում եմ այս օրենսդրական նախաձեռնությունը, այն իրավապահ մարմինների առանցքային դերակատարների, քննիչների, դատախազնեի համար սոցիալական երաշխիքների բերալավում է նախտեսում: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արթուր Դավթյանի կողմից ներկայացված պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և փոփոխություններ սոցիալական երաշխիքերի մասին օրենքում և լրացումներ կատարելու մասին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
«Մենք պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս հարցը քննարկեցինք, բայց հաշվի առբնելով, որ նիստը սղագրվում է և հետագայում ցանկացած իրավական վեճի դեպքում շատ օգտակար կլինի այս նիստը, ձեր ներկայացրած հիմնավորումները, ես ուղիղ հարցը տամ՝ քննիչների, դատախազների համար, որոնք արդեն որոշակի իրավահարաբերության անուղղակի տիրույթում գտնվում են կենսաթոշակային հարցերի, այս օրենսդրական փոփոխությունը որևէ վատթարացնող հանգամանք չունի»,- նշեց Վարդևանյանը:
Պատգամավորին ի պատասխան Դավիթ Խաչատրյանն ընդգծեց. «Ըստ էության, ձեր հարցի մեջ ավելի շատ պնդում կար, որը ես վերահաստատում եմ: Այս նախագիծը, որևէ վատթարացնող դրույթ գործողների համար և առավելապես նոր կենսաթոշակի անցման մասով նույնիսկ բարելավող դրույնթեր են սահմանված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը