Ազգային ժողովում պատգամավորները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում իրականցված ջարդերի զոհերի հիշատակը:
«Հարգելի խորհրդարան, ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականցված ջարդերի զոհերին: 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան և կարծում եմ, որ այս պահին նոր տեղի ունեցող, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում, նաև այսօրվա երկրորդ նիստի համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- նշեց Հայկ Մամիջանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը