21 03 2022

Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Հովիկ Աղազարյան. 24news.am

Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Հովիկ Աղազարյան. 24news.am

Փաստը մնում է փաստ, որ 1994-ին, մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ մենք, այո՛, հաղթել ենք լուրջ ճակատամարտեր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ կնքվել է եռակողմ զինադադար, և այդտեղ ցանվել են մեր այսօրվա վիճակի սերմերը․ Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, և Արցախի ինքնորոշման սկզբունքը վերաճեց երկու երկրների միջև տարածքային խնդիրների։

Բանախոսի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանը «նավսյակի» սադրանքներ է անում՝ արդարացնելու իր առաջիկա լայնածավալ գործողությունները։

ԱԺ ՔՊ֊ական պատգամավորը հայտնում է, որ Հայաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը ևս ճանաչում է և Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։

Հարցին, թե օրակարգում հինգ հարց է, որը ներկայացրել է Ադրբեջանը, իսկ ինքը որպես խորհրդարանական պատգամավոր ինչ կարծիք ունի,ընդունու՞մ է այդ կետերը և ում կազմում է լինելու Արցախը, Աղազարյանն ասաց. «Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Ստեփանակերտը պիտի ինքնորոշվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ