«Դուք կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ նախ՝ մենք բանակցությունների մեջ մտել ենք ՝ բացառելու Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում․ երկրորդ՝ բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող»,-նման հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստանյանը Արարատ Միրզոյանին՝ ՝ ԱԺ արտաքին հարաբերությւոնների հարցերով հանձնաժողովում կկազմակերպված քննարկմանը։
Արարատ Միրզոյանն ի պատասխան հարցադրմանը կարծիք հայտնեց, որ Արմեն Ռուստամյանի ասածներն ընդամենը կուսակցական մոտեցում են, ինչին արձագանքելով պատգամավորնբ ասաց․ «Զարմանում եմ, որ այն ինչ ասացի, վերագրում եք կուսակցական մոտեցմանը , Դուք տեղյակ չե՞ք , որ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է, կատարել է Անկախության մասին հռչակագրով , հետո եղել է հանրաքվե, ձեր կառավարությունը հրաժարվո՞ւմ է 175 հոդվածով նախատեսված Արցախի ժողովրդի կամքի իրացումից, թե՝ ոչ»,-ասաց Միրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը