21 03 2022

Հայաստան-Ադրբեջան խոսակցությունում Ձեզ համար «կարմիր գծեր» կա՞ն․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ նախարարին

Հայաստան-Ադրբեջան խոսակցությունում Ձեզ համար «կարմիր գծեր» կա՞ն․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ նախարարին

Հայաստան-Ադրբեջան խոսակցությունում Ձեզ համար «կարմիր գծեր» կա՞ն, ի տարբերություն մեզ թշնամական կողմը իր կարմիր գծերի մասին վաղուց հայտարարել է։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Քրիստինե Վարդանյանը։

«Պարզ է Դուք խորհրդարանում ունեք մեծամասնություն, ինչքան պետք է ձայները ունենք, բայց մեր կյանքը պայմանավորելու է այն գործընթացը որի մեջ եք Դուք, որի կենտրոնական դիրքերում եք Դուք։ Էրդողանն ու Չավուշօղլուն պարբերաբար հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերություններում իրենց դիրքորոշումները և տեսակետները համադրում են Ադրբեջանի հետ և Ադրբեջանի այսպես ասած դաբրոյով են գործում։ Երբ մտնում եք բանակցելու Թուրքիայի հետ, կա՞ արդյոք այս գիտակցումը, թե ձեզ համար սրանք ինչ-որ հայտարարություններ են, կարևորություն չեն ներկայացնում»,- նշեց Վարդանյանը։

Արարատ Միրզոյանի խոսքով, Արցախի անվտանգությունը մեծապես կախված է այն բառերից, որ ԱԺ-ում կարող են թույլ տալ բարձրաձայն ասել։ 

«Կարմիր գծեր անշուշտ կան, ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարող է նման հարց ծագել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ