21 03 2022

Աբսուրդ է․ Եռաբլուրը կրկնապատկված է, բայց մենք տարածշրջանում ամենաերջանիկ երկիրն ենք․ Սամսոնյան



Էս ամբիոնին, որ նայում եմ, մեկ-մեկ զզվելս գալիս է։ Էստեղ ինչ-որ մեկը ինչ-որ բան էր թափ տալիս։ Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ 

«Մենք չունենք բանակ, մենք ունենք բանակ ավերողներ, ալատկեք, բայց խոսում ենք անվտանգությունից։ Սա լրիվ զուգահեռ իրականություն է, Եռաբլուրը կրկնապատկված է, բայց մենք տարածշրջանում ամենաերջանիկ երկիրն ենք, սա աբսուրդ է և դրա համահեղինակը նաև մենք ենք»։

Սամսոնյանի խոսքով, իշխանությունների հեռանալու ճանապարհն այն է, որով եկել են․ «Սրանք ձեր իմացած ճանապարհով չեն գնալու՝ համաժողովներով, կուլտուրական խոսքերով․․․ Սրանք ունեն մի ճանապարհ հեռանալու՝ որով եկել են։ Պետք է դուրս գալ փողոց, մարդկանց ցույց տալ, որ փողոցով դրանց ռադ ենք անելու ու թերթել նոյեմբերի 9-ի էջը մեր կյանքում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ