Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի էլ ոչ մեկ երբեք լկտիություն չունենա ասելու՝ «ինչ պետք է էդ էլ բանակցում ենք», որպեսզի երբեք ԱԺ-ն, որն առաջանային մանդատը կրող կառույց է և ներկայացնում է մեր ժողովուրդը, այլևս չհայտնվի լուսանցքում։ Այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այս գումարման ԱԺ-ի ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չէ, մենք չենք լեգիտիմացնում իշխանության ապազգային որոշումները․․․ Օրենքը ենթադրում է, որ ԱԳ նախարարը և վարչապետը համապատախսնաբար 3 և 6 ամիսը մեկ գրավոր փակ-գաղտնի ֆորմատով զեկույց են ներկայացնելու Աժ-ին հիմնական արտաքին քաղաքականության բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ»,-ասաց Մամիջանյանը։
Նշենք, որ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում խորհրդարանական լսումներ` ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը