03 02 2022

Ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել են բնակիչների առանձնատներն ու ավտոմեքենաները. ԱՀ ՔԿ

Ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել են բնակիչների առանձնատներն ու ավտոմեքենաները.  ԱՀ ՔԿ

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել էին բնակիչների առանձնատներն ու  ավտոմեքենաները, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը։ Ազգային ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների հիմքով հարուցվել է քրեական գործ և Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել։   

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս պատճառելու, 1956թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենաներից մեկը ոչնչացնելու, իսկ մյուսը վնասելու արդյունքում խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև 1955թ. ծնված բնակչի խոշոր եղջերավոր անասունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ