ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թեւոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Նշենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»,- Մովսիսյանը հաստատել է տեղեկությունը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակ Թևոնայնն էլ հայտնել է, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի, որտեղ, չի ասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը