20 11 2021

Գեղարքունիքի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանը

Գեղարքունիքի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանը

Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:

«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյան (ծնվ. 1992թ.): Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց, նոյեմբերի 16-ին արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ