08 11 2021

ՀՀ նախագահ․ ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում․ «Միշտ»

ՀՀ նախագահ․ ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում․ «Միշտ»

Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից: Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, եւ ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ, Սարգսյանն ասել է․ «Միշտ: Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարեւոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից: Երեւի ես պետք է օգտվեմ հնարավորությունից եւ Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը եւ ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար»։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ