ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Իսպիրյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Անի Իսպիրյանը, ինչպես տեղեկանում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքից, ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սովորել Փարիզի բիզնես դպրոցում, աշխատել է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից դառնալով ռազմաարդյունաբերության կոմպլեքսի ներդրումային նախագծերի բաժնի պետ:
Մինչ այժմ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարությունում՝ ներդրումային քաղաքականության մշակման ուղղությամբ, զբաղվել է ներդրումային ծրագրերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը