03 09 2021

Նախագահը մեդալով է պարգևատրել սեպտեմբերի 1-ին զոհված զինծառայողին

Նախագահը մեդալով է պարգևատրել սեպտեմբերի 1-ին զոհված զինծառայողին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երասխում զոհված պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար, հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 Հիշեցնենք, որ 39-ամյա Գեղամ Սահակյանը  վիրավորվել էր Երասխի հատվածում՝ հակառակորդի կրակոցից։ Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող Սահակյանը հրազենային վիրավորում էր ստացել ձախ ուսի հատվածում։  Նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, նա բժշկական կենտրոնում մահացել էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ