Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային այցելությունների հերթական տեղն Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ եղավ Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ուղևորության ընթացքում Կոպիրկինը այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։
Ուղեկալներից մեկի այցելության ժամանակ Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ա.Պ.Կորյակովի կիսանդրիի մոտ։ Կորյակովը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներխուժած դիվերսանտների հետ կռվի ժամանակ՝ ծառայողական պարտքը կատարելիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը