ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրամանագրով Լիլիթ Մինասյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ.Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ.Գալստյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-ասված է որոշման մեջ:
Միրզոյանի մեկ այլ հրամանագրով Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Լ.Բարսեղյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ից Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տ.ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը