ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին Մոսկվա գործուղելու մասին ԱԺ նախագահի որոշումը ժամեր առաջ հրապարակվեց ԱԺ կայքում։
«Աշխատանքային այցով 2020 թվականի նոյեմբերի 5-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին»,- տեղեկանում ենք գործուղման մասին ԱԺ նախագահի կարգադրությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը