«Առավոտյան էլ, այս պահին էլ իրավիճակը նույնն է: Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել ոչ մեծ խմբերով, մոտավորապես վաշտային մարտավարական խմբեր մի քանի միավոր զրահատեխնիկայով Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ, կորցնելով մի քանի միավոր տեխնիկա` հետ են շպրտվե»։
Շուշիի ուղղությամբ իրենց այսպես ասած, պայմանական հարձակվողների վիճակը այնքան էլ լավ չէ, մեծ հաշվով, խմբավորման այդ ծավալով, հարձակման այդ ձևով չեն գրավում քաղաք։ Այսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ մտնեն Շուշի. Մագլցողները փոքր խմբեր են 5-10, մաքսիմում՝ 20 հոգանոց: Խփում ես, մոտենում ես, տեսնում` բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակի են, սիմվոլիկ մի բան են ուզում անել, նկարեն, որ Շուշի մեկը մտավ, դրոշ դրեց: Չեն կարողանում: Այս իրավիճակն իրենց համար կարող էր միանգամից փոխվել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց: Իրենց խմբավորումը կփրկվեր առանձին կոտորվելու ճակատագրից: Չստացվեց։ Այս մասին Հ1-ի եթերում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ալիևը ներկայացնում է, որ իրենք հարձակվում են Շուշիի վրա: Ես զարմացած եմ և պատերազմի այդպիսի ձև չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես, ոչնչացնես: Ի՞նչ է նշանակում հարձակում, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, խումբ է՝ 15-20 հոգանոց, խփում ենք, փախչում են այլ ուղղությամբ: Խիտ անտառ է՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող, մաքսիմում՝ փոքր զրահամեքենաներ: Նորից շրջանցում են մի այլ տեղից, փորձում են գտնել դիմադրության թույլ կետեր, գյուղեր մտնել, վնասել, դրոշներ դնել, նկարվել: Հետո մոտենում են մեր տղաները, խփում են, նորից փախչում են` տալով մեկ-երկու զոհ, վիրավոր»։
«Լիսագորի ուղղությամբ՝ դեպի Շուշի, խմբեր կան: Երեկ մեր ԱԹՍ-ից նկարած հայտնի տեսանյութը հենց էդ ուղղությամբ էր: Այսօր՝ ամբողջ օրը, ականանետերով, հրետանիով, մաքրող խմբերով գտել ենք, խփել ենք, նորից փախել են»,- նշելէ Արծրուն Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը