01 11 2020

Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել համանախագահների հետ

Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել համանախագահների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկին։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և հրատապ կերպով կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև՝ իրագործել ավելի վաղ ստանձնած պատրավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսակությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը:

Գուտերեշը լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք անդրադառնում են նաև խաղաղ բնակչությանը:

«Գուտերեշը դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներն ու կրկնում, որ կողմերը պարտավորված են միջազգային իրավունքի շրջանում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու համար, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների անցկացման դեպքում ապահովել քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- նշել է Դյուժարրիկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ