ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին: Համերաշխություն հայտնելու վերաբերյալ ասված է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը