ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց հարցին՝ ռուս փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են հարցադրում՝ որն է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերջնական նպատակն ու ինչ ենք հասկանում հաղթանակ ասելով:
«Ես չգիտեմ՝ ռուս փորձագետներն ինչ հարցադրում են կատարում, բայց ես բազմիցս նշել եմ՝ ինչ աստիճանի պատերազմ է ընթանում, ինչ խնդիր է դրել թուրք-ադրբեջանական տանդեմը: Դուք տեսաք րոպեներ առաջ Էրդողանի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող ենք պատասխանել՝ հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, մեզ երկրորդ անգամ ցեղասպանել թույլ չտալը, հակառակորդի զինված ուժերին՝ իր առջև դրված խնդիրների իրագործումից զրկելը»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը