20 10 2020

Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական կողմի մասին

Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական կողմի մասին

Հակառակորդը շարունակում է առաջնագծում թողնել իր զինծառայողների դիակները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե սպայի պատիվս կորցնեմ ու միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներն արհամարհեմ, կհրապարակեմ հարյուրավոր տեսանյութեր՝ սեւացած, ուռած, փտած դիեր։ Չեն տանում, թքած ունեն իրենց դիերի վրա։ Նրանք հայտարարեցին, որ կարող են միակողմանի տալ մեր դիերը, այսինքն՝ իրենց դիակներն իրենց պետք չեն։ Ընդ որում, այդ դիակների մեծ մասն իրենց ԶՈւ-երի զինծառայողներ են։ Վիրավորներին էլ են թողնում, արնաքամ լինում ու մեռնում են»,- պատմեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին՝ հակառակորդի այդ քայլին արդյոք կա՞ բացատրություն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի օր այնտեղ հարցնելու են, բայց ինքն ուզում է մինչեւ այդ մի օրը գա, ինքն ինչ-որ բան ստանա»։

«Հյուսիսային ուղղությամբ մոտ մեկ շաբաթ առաջ 3 օր անդադար մոտավորապես մի քանի հարյուր միավոր հրետանային միջոցներից ժամուկես հրետանային պատրաստություն արեցին, որպեսզի ճեղքում իրականացնեն 2-3 դիրքի ուղղությամբ։ Մեկ դիրքի ուղղությամբ 700-ից 800 գրոհային եկավ եւ չկարողացան ճեղքել, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի։ Տեսնելով որ հաջողության չեն հասնում, ենթադրում եմ, որ որոշեցին հարավ իջնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ