16 10 2020

Միլանը ընդունեց Արցախի Անկախությունը

Միլանը ընդունեց Արցախի Անկախությունը

Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.

«խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»:

Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով»:

Նշենք, որ Facebook-ի իր էջում Մաթեո Ֆորտեն գրել է. «Հայաստանի հյուպատոսի պատվավոր ներկայությամբ քաղաքային խորհուրդը քիչ առաջ հավանություն տվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի Հանրապետությունը ճանաչող իմ նախաձեռնությանը: 1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին բացում է ճանապարհը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ