«Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաեւ, որ նոր տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր եւս երեք քաղաքացիական անձ: Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ զոհվածներից մեկը եղել է Զագլիկ գյուղում, մյուսը Մարտակերտ քաղաքի մոտ, երրորդն էլ Ստեփանակերտում: «Նրանք տարբեր օրերի են զոհվել, ուղղակի տեղեկությունը մենք նոր ենք կարողացել ճշգրտել: Զոհվել են հրետակոծության կամ հրթիռակոծության արդյունքում»,- հայտնեց Բեգլարյանը:
Այսպիսով, Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակեն ավելի ուշ:
Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորումը խլել է եւս չորս մարդու կյանք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը