12 10 2020

Եվ՛ Հադրութի, և՛ հարավային ուղղություններով մարտերը շարունակվում են. Վահրամ Պողոսյան

Եվ՛ Հադրութի, և՛ հարավային ուղղություններով մարտերը շարունակվում են. Վահրամ Պողոսյան

Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակի նախահարձակ գործողությունները, որոնց Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ մարտերը ծանր են, սակայն Պաշտպանության բանակը համարժեք պատասխան տալիս է:

«Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը կարևորեց, որ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներ և նշեց, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, ապա նա պատասխանեց, թե չեն կարծում, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն Հայաստանը, այն պետք է ճանաչեն շատ այլ երկրներ։ «Եվ այս ուղղությամբ չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն»,– ասաց նա: 

«Մինսկի խմբի ձևաչափի մեջ ենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը և այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են»,-ասաց նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ