Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել նորանկախ Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։
Նշենք նաև, որ ավելի ուշ Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույցի ընթացքում է ջերմորեն շնորհավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը