ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հուլիսյան ակտիվ դերակատարներից 16-ից զինծառայող արժանացել է ՝«Մարտական խաչ» առաջին աստիճանի, իսկ 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանների:
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրների շարքում էր նաև երրորդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ, մայոր Գրիգորի Խաչատուրովը, ում անմիջական ղեկավարությամբ ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել մարտական խնդիրները:
Պարգևատրվողների շարքում է նաև կապիտան Ռուբեն Սանամյանը, ով պարգևատրվեց պետության բարձրագույն շքանշանով:
Ռուբեն Սանամյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերել է արիություն, անձնուրացութուն, կապիտան Սանամյանը ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող անձնակազմը՝ առաջադրելով անհատական խնդիրներ և կազմակերպելով Անվախ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրողների կասեցումը՝ հասցնելով զգալի կորուստներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը