21 08 2020

Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայ համայնքին

Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայ համայնքին

Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել: Նույն նպատակով Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ