06 08 2020

ՀՀ նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում

ՀՀ նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում

Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության հետ կապված խնդիրները քննարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։

Կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել են պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ լիբանանահայության կրած վնասներին։

Նախագահ Սարգսյանն ու Յակոբ Տեր-Խաչատուրյանը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության կողմից լիբանանահայ համայնքի համար նախատեսվող օգնության վերաբերյալ։

Զրուցակիցները կարեւորել են լիբանանահայությանը անմիջական օժանդակություն հասցնելու անհրաժեշտությունը եւ խոսել են այն հիմնական կարիքների մասին, որոնց դեմ-հանդիման է կանգնած այսօր լիբանանահայ համայնքը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այն բանի համար, որ Լիբանանին պատուհասած աղետի այս բարդ պայմաններում եւ դժվարին օրերին, Հայաստանը օգնության ձեռք է մեկնել Լիբանանի մեր հայրենակիցներին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ