24 07 2020

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար. Վլադիմիր Պուտին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար:

«Մեր հարաբերություններն ԱՊՀ որոշ երկրների հետ և, ինչը պակաս կարևոր չէ, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որը շատ զգայուն է մեզ համար»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով քննարկման հարցերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ