23 06 2020

Վարչապետը շնորհավորել է նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետը շնորհավորել է նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն»,- ասված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ