ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ փոփոխություն է կատարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից, որտեղ մասնավորապես, գրված է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում «653» թիվը փոխարինել «726» թվով»:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում նշված է ՀՀ դատախազությունում աշխատողների առավելագույն թիվը (հաստիքների միավորը):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը