26 05 2020

Քրիստինե Մելքոնյանը լքել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խոսնակի պաշտոնը

Քրիստինե Մելքոնյանը լքել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խոսնակի պաշտոնը

Հանրային ՀԸ լրատվական ծառայության երկարամյա նախկին մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը դադարեցրել է գործակցությունը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ։ Նա գրել է․

«Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։
Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ