09 05 2020

Տոկաևը և Նազարբաևը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Տոկաևը և Նազարբաևը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա»:

Իր ուղերձում Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է․ «Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ցայտուն խորհրդանիշներից մեկն է, որը կապում է Ղազախստանի և Հայաստանի անցյալն ու ներկան: Համոզված եմ, որ հետագայում ևս մեր սրտերում կպահպանենք այն հերոսների հավերժ հիշատակը, ովքեր անցել են Հայրենական մեծ պատերազմի միջով և հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում՝ հանուն համայն մարդկության խաղաղ կյանքի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ