Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:
Նախագահն ասել է, որ Շուշիի ազատագրումով նոր ոգի ստացավ արցախցիների ձգտումն՝ ապրել ազատ և ինքնիշխան երկրում, որի վկայությունն է Արցախի անկախ Հանրապետությունը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն արցախյան ազատագրական պայքարում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու ամրապնդման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություն, իսկ Արցախին՝ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը