30 04 2020

Պետական նպաստների, տեղական ինքնակառավարման և այլ հարցերի շուրջ օրենքներ են ստորագրվել

Պետական նպաստների, տեղական ինքնակառավարման և այլ հարցերի շուրջ օրենքներ են ստորագրվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 29-ին ստորագրել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ