31 03 2020

Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի հետաձգվում է

Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի հետաձգվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի հետաձգվել է։ Տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ այցը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը 2020 թվականի մարտի 30-ին գործուղվել է Գյումրի՝ վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Որոշման մեջ նշված էր նաև, որ Մանվել Ավետիսյանը Գյումրի է գործուղվելու նաև ապրիլի 3-ին։

 

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ