Կորոնավիրուսի պատճառով Փաշինյանը չեղարկել է պատվիրակությունների այցերն արտերկիր
ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:
Մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին
Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:
Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։
Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ պատճառը կորոնավիրուսն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը