02 03 2020

Նախկին փոխնախարարը՝ վարչապետի օգնական

Նախկին փոխնախարարը՝ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնական նշանակելու մասին։

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման տեքստում:

Աննա Վարդապետյանը 2019-ի ապրիլի 4-ին նշանակվել էր արդարադատության փոխնախարար, սակայն նոյեմբերին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Կենսագրություն

Աննա Վարդապետյանը ծնվել է 1986թ-ի փետրվարի 18-ին:

Աշխատանքային գործունեություն

07.2014 – 04.2018 – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար 2010թ-ից  առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս 2017թ-ից՝ նույն ամբիոնի դոցենտ 03.2013-07.2014թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 03.2009-03.2013թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական 12.2008-03.2009թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 10.2008-12.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 04.2007-10.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ 09.2003-05.2005թթ.- Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

Կրթություն

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ՝ 2006թ., մագիստրատուրա` 2008թ., ասպիրանտուրա` 2012թ.

Այլ տեղեկություններ

2015թ-ից  առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ 2016թ-ից  առ այսօր Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ

Հիշեցնենք, որ Վարդապետյանին արդարադատության փոխնախարարի աշխատանքից ազատելը նախարարությունը պարզաբանել է, որ պայմանավորված է ՀՀ Արդարադատության նախարարության հնարավոր կառուցվածքային փոփոխություններով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ